Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Պրիիտ Տուրկին: Ողջունելով դեսպանին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը: «Առկա է երկկողմ համագործակցության խորացման մեծ ներուժ: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով՝ բիզնես ֆորումների, փոխադարձ այցելությունների միջոցով կկարողանանք զարգացնել երկկողմ հարաբերությունները տնտեսության և այլ բնագավառներում»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանն ընդգծել է, որ իր երկիրընույնպես մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ կապերի զարգացմանը: Պրիիտ Տուրկիխոսքով՝ Հայաստանն էական առաջընթաց է գրանցել բիզնես ոլորտի զարգացման գործում, ինչընոր խթան է առևտրատնտեսական բնագավառում երկկողմ ծրագրերի իրականացման գործում:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիության հարաբերություններիզարգացմանն առնչվող հարցեր: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մեր երկիրը կարևորում է ԵՄ-իաջակցությամբ շարունակելու ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքներիպաշտպանության, քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ հետևողականքայլերը:
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես ղարաբաղյանհակամարտությանը, ընդգծելով, որ այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակումխաղաղ բանակցությունների միջոցով: