Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Կորեական կործանիչները կրակ են բացել ռուսական ռազմական ինքնաթիռի ուղղությամբ /Մանրամասներ/

analitik.am

Հարավային Կորեայի օդային տարածք մտած ռուսական ռազմական ինքնաթիռի ուղղությամբ ավելի քան 300 զգուշացնող կրակ է արձակվել: Այս մասին մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Յոնհափ գործակալությանը, որն իր հերթին հղում է անում Կորեական պետության շտաբերի պետերի կոմիտեին:

Հայտնվում է, որ կորեական ռազմաօդային ուժերի կործանիչներն արձակել են ընդհանուր առմամբ 20 ազդանշանային հրթիռ և կատարել են մոտ 360 կրակոց: Այդ ժամանակ կորեական կործանիչների և ռուսական ինքնաթիռի միջև հեռավորությունը կազմել է մոտ 1 կիլոմետր: Միջադեպը տեղի է ունեցել Տոկտո կղզիների շրջանում:

Տեղի ունեցածն արդեն դատապարտել են Չինաստանն ու Ճապոնիան:

Ռուսաստանի ՊՆ-ն իր հերթին հայտնել է, որ Ту-95МС ռմբակոծիչ-հրթիռակիրը պլանային թռիչք է իրականացրել և չի խախտել սահմանը, իսկ կորեական F-16 կործանիչները կրակել են ջերմային թակարդների վրա և հեռացել, որևէ նախազգուշացնող կրակոց չի եղել:

Ավելի վաղ կորեական իշխանությունները հայտնել էին, որ այսօրվա ընթացքում սահմանը խախտել է 5 ինքնաթիռ՝ 3-ը ռուսական, 2-ը չինական: Ընդ որում, ռուսական ինքնաթիռներից մեկը 2 անգամ է հատել սահմանը՝ կորեական տարածքում լինելով 3-ական րոպե:

Նույն շարքից