Միջազգային Քաղաքականություն 

Մեծ Բրիտանիան նոր վարչապետ ունի

analitik.am

Բրիտանական խորհրդարանի պատգամավոր Բորիս Ջոնսոնն ընտրվել է Միացյալ Թագավորության վարչապետ: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Գործակալության տեղեկություններով, Ջոնսոնին ձայն է տվել Պահպանողական կուսակցության անդամներից 92 153-ը:

Այսպիով, Ջոնսոնն առաջ է անցել ԱԳ նախարար Ջերեմի Հանտից, ով ստացել է 46 656 ձայն:

Բորիս Ջոնսոնը փոխարինեց Թերեզա Մեյին, ով հրաժարականի մասին հայտարարեց հունիսի 7-ին:

Նույն շարքից