Հասարակություն 

Մահացել է հայ ժողովրդի բարեկամ Ռոբերտ Մորգենթաուն

analitik.am

Հուլիսի 21-ին, կյանքի 99-րդ տարում մահացել է ամերիկացի հայտնի իրավաբան, հայ ժողովրդի բարեկամ Ռոբերտ Մորգենթաուն (1919 – 2019 թթ.)՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի (1913-1916 թթ.) թոռը: Այս մասին նշված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

Քաջատեղյակ լինելով պատմությանը՝ Ռոբերտ Մորգենթաուն մշտապես պայքարել է ցեղասպանության միջազգային ճանաչման համար և կոչ արել իր երկրի կառավարությանը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Իրենց ամբողջ պատմության ընթացքում հայերը մեծ խիզախություն են ցուցաբերել զավթիչների տիրապետությանը դիմակայելիս՝ Զեյթունի ապստամբությունը, Վանի պաշտպանությունը և, իհարկե, հայերի Մուսա լեռան պատմական դիմադրությունը: Թվարկածներից յուրաքանչյուրը արտահայտում էր հպարտ ժողովրդի վճռականությունը, որ հոգով աննվաճելի էր, և չէր պատրաստվում հրաժարվել իր հավատքից կամ ինքնությունից: Սակայն ամեն անգամ օսմանյան ղեկավարները պատասխանել են ճնշող ուժով, ուժ, որը վերաճեց համատարած ցեղասպանության»,-իր ելույթներից մեկում ասել է Մորգենթաու կրտսերը:

Նույն շարքից