Այսօր քառյակի հրավիրած նիստում հստակեցվեցին առաջիկա մարզային այցելությունների և հանրահավաքի հետ կապված հարցերը:
Նիստը ամփոփելով, ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ քառյակի օրակարգում եղել է հիմնական հարց`
1. Համատեղ հանրահավաք անցկացնելու օրը և վայրը
2. Հանրահավաքի օրակարգ և բովանդակությունը
3. Միասնական մարզային այցելությունները Քառյակի նիստում
Այսպիով՝ որոշվել է, որ 3 քաղաքական ուժերը` ԲՀԿ, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը, հոկտեմբերի 10-ին ժամը 18,00-ին Ազատության հրապարակում հանրահաավաք են անցկացնելու:
«Դաշնակցության մեր հարգարժան գործընկերները չեն մասնակցելու այդ հանրահավաքին այն հիմնավորմամբ, որ կան էական տարաձայնություններ այն լուրջ հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են սահմանադրական փոփոխություններն են: Լինենք անկեղծ` անհնար է որ հանրահավաքին չհնչեին հայտարարություններ այդ փոփոխությունների վերաբերյալ: Այդ իսկ պատճառով Դաշնակցությունը չի մասնակցի: Խնդրում եմ ինտրիգ չփնտրել, որովհետև բազմաթիվ հարցերում քառկյակը միասնական է»: ասաց նաիրա Զոհրաբյանը, հավելելով, որ Դաշնակցությունը չի մասնակցի նաև մարզային այցելություններին հանրահավաքին: