Հասարակություն 

Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է

Մայրաքաղաքի վարչական տարածքը ներկայիս տրանսպորտային հոսքերին ակնհայտ չի բավականացնում:

Մինչ քաղաքային իշխանությունները մշակում են խնդրի լուծման այլընտրանքային տարբերակներ, առկա վիճակն ավելի են բարդացնում չնախատեսված վայրերում անկանոն կայանված մեքենաների վարորդները՝ հաճախ արհամարհելով երթևեկության մյուս մասնակիցներին:

Երևույթի դեմ պայքարում հերթական համատեղ ստուգայցն են իրականացրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:

Նույն շարքից