Հայաստան 

Հոկտեմբերի 9-ին Հայաստանը կմիանա ԵՏՄ-ին

Եվրասիական տնտեսական միության ստեղծման շուրջ պայմանագրի վավերացումը ծրագրվում է Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի և Ղազախստանի խորհրդարանների կողմից համաչափ անցկացնել, հաղորում է ԱՊՀ հարցերով Դումայի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:

«Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին կմիանան նաեւ այլ երկրներ՝ հոկտեմբերի 9-ին Հայաստանը, իսկ հետո՝ Ղրղզստանը», - հայտարարել է Լ. Սլուցկին Պետդումայի նիստին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նրա խոսքով՝ համաձայնությունները, որոնք կվավերացվեն տվյալ պայմանագրի շրջանակներում, լուրջ գայթաքար կդառնան միաբևեռ աշխարհ կառուցել փորձողների համար:

Նույն շարքից