Հասարակություն 

Ալեն Սիմոնյանի օգնականը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ իրեն սպառնացել են

SHAMSHYAN.com-ը  հայտնում է, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 22-ին, Երեւանի բնակիչ Վահան Նարիբեկյանի ահազանգի փաստով։

Վերջինս ոստիկանության Վաղարշապատի բաժին է ահազանգել, որ ժամը 12։00-ի սահմաններում Թաիրով վարչական շրջանի Մայրաքաղաքային փողոցի թիվ 202 հասցեում գտնվող կահույքի խանութում սպասարկման վերաբերյալ ծագած վիճաբանության ժամանակ խանութ այցելած 2 հաճախորդ իր հասցեին հնչեցրել են առողջությանը ծանր վնաս պատճառելու, կահույքի խանութն այրելու սպառնալիքներ։

Վաղարշապատի ոստիկանները պարզել են, որ սպառնալիքներ հնչեցնող անձինք են Արմավիր քաղաքի բնակիչներ Հակոբ Թ.-ն եւ Մամիկոն Թ-ն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ահազանգող Վ. Նարիբեկյանը իրավապահներին հայտնել է, որ ինքն Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օգնականն է, իսկ Հակոբ Թ-ն եւ Մամիկոն Թ-ն հայր ու որդի են։

Նույն շարքից