Հասարակություն 

Խուլ դժգոհություններ են հասունանում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Լոռու մարզում, հատկապես Ալավերդու տարածաշրջանի գյուղե­րում ևս խուլ դժգոհություններ են հասունանում՝ կապված ծառա­հատումների քրեականացման փաստի հետ։ Խնդիրն առավել ակ­տուալ է անտառներով հարուստ գյուղերում, որտեղ մարդկանց հիմնական ապրուստի միջոցը, ինչպես նաև ձմռան վառելիքի հարցի լուծման հիմնական տարբերակը մոտակա անտառից օգտ­վելն է։

Դեռևս մեծ բողոքի ակցիաների մասին խոսակցություններ չկան, սակայն «Փաստին» հասած տեղեկություններով, դժգոհությունները գնալով շատանում են։

Միևնույն ժամանակ մարզում բա­վական խիստ վերահսկողություն է սահմանված:

Ի դեպ, տեղից ստացվող տեղեկությունների համաձայն, վառելափայտի առևտրով զբաղվողները կա՛մ լքել են գյուղերի տարածքները, կա՛մ ուղղակի անտառում դեռևս չեն երևում՝ խուսափելով իրավապահների հետ առճակատելուց»։

Նույն շարքից