ԱՄՆ Ֆլորիդա նահանգում գտնվող Էվերգլեյդս ազգային պարկի այցելուներն ականատես են եղել պիթոնի և ալիգատորի մահացու մենամարտին: Այս մասին գրում է Hindustan Times-ը:
Մենամարտն ավարտվել է պիթոնի պարտությամբ, որն այդպես էլ չի կարողացել դուրս պրծնել մոտ 3 մետր երկարություն ունեցող գիշատիչի երախից: