Քաղաքական գլխավոր 

Ադրբեջանն այլևս մենաշնորհ չունի պատերազմ սկսելու հարցում, հայկական կողմն էլ դրա իրավունքն ունի. Հովհաննիսյան

«Չի կարելի մեզ հետ խոսել շանտաժի լեզվով՝ «կամ բանակցում ենք, կամ կրակելու ենք»»,-այս մասին «Ղարաբաղյան հակամարտություն. Վերջին միտումներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Եթե բանակցում ենք, շարունակենք բանակցել, իսկ եթե կրակելու ենք, մենք կարող ենք ավելի լավ ու ավելի երկար կրակել: Սակայն մենք նախընտրում ենք բանակցել: Ադրբեջանն այլևս մենաշնորհ չունի պատերազմ սկսելու հարցում, հայկական կողմն էլ դրա իրավունքն ունի»,-ասել է Հովհաննիսյանը, ում խոսքերը մեջբերում է Ռուսարմինֆոն:

ՀՀ ՊՆ խոսնակը նաև նշել է, որ հայկական զինված ուժերը պատրաստ են ցանկացած սցենարի:

Նույն շարքից