ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը գովեստի խոսքեր է ասել Պենտագոնի նոր ղեկավար Մարկ Էսփերի հասցեին: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Սպիտակ տան փոխանցած ինֆորմացիային:
«Չկա ավելի հարմար թեկնածու ԱՄՆ Պաշտպանության նախարարի պաշտոնի համար, քան՝ Մարկ Էսփերը: Ես վստահ եմ, որ նա հիանալի նախարար կլինի, կասկածներ չունեմ: Նա բացառիկ է բոլոր հարցերում»,-ասել է Թրամփը:
ԱՄՆ Նախագահը նաև խոսել է Էսփերի հաջողությունների մասին: Խոսքը մասնավորապես վերաբերում է պարգևներին և գիտական կոչումներին:
Էսփերն իր հերթին շնորհակալություն է հայտնել իրեն վստահելու համար: