Հասարակություն գլխավոր 

Մենք մարդկանց ցանկ ունենք. Օսիպյանը խոսեց Իջևանի դեպքերի մասին

Մեր նպատակն է հայտնաբերել մեղավորներին և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել: Այս պահին բերման է ենթարկվել 29 մարդ, ձերբակալվել է 13-ը, կալանավորվել է 10 քաղաքացի: Մենք ունենք այն մարդկանց ցանկը, ովքեր դերակատարում են ունեցել անկարգությունների օրը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ խոսելով Իջևանի դեպքերի մասին:

Օսիպյանը նշեց, որ ոստիկանությունը սկզբունքային է և այլևս թույլ չի տալու անել անթույլատրելի քայլեր. «Իսկ թե ովքեր են կանգնած այդ ամենի ետևում, ասեմ, որ մենք տեսադաշտում ունենք անձինք: Համապատասխան աշխատանքներ են տարվում: Հիմա անուններ չեմ տա»:

Ոստիկանապետն ասաց, որ ոստիկանությունը լիարժեք տիրապետում է Հայաստանի Հանրապետության իրավիճակին, հանցագործություններ միշտ էլ եղել են, հնարավոր չէ դրանք իսպառ վերացնել:

Նույն շարքից