Հայաստան 

Կայացել է ՍԴՀԿ հավաք

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կեդրոնական վարչության նախաձեռնությամբ սեպտեմբերի 17-ին և 18-ին Անի հյուրանոցում կայացավ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի,  աշխարհասփյուռ կառույցների և մամուլի պատասխանատուների համատեղ փակ խորհրդաժողովը, որտեղ արծարծվեցին կուսակցության ներքին կազմակերպչական, Հայ Դատի լոբբիստական աշխատանքների հետ կապված և ՍԴՀԿ հովանու տակ գտնվող լրատվամիջոցների աշխատանքների համադրման հարցեր:

 

Խորհրդաժողովի ժամանակ կուսակցության կազմակերպչական բոլոր մարմիններին հստակ հանձնարարականներ տրվեցին Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ակտիվացնել լոբբիստական աշխատանքները միջազգային և ներպետական բոլոր ատյաններում: Նույնատիպ հանձարականներ տրվեց նաև Արցախի հիմնախնդրի հարցում՝  պաշտպանելու Արցախի Հանրապետության ինքնորոշման միջազգային իրավունքը:

 

Անդրադարձ եղավ նաև Հայաստանի ներքին քաղաքական խնդիրներին, որտեղ ևս մեկ անգամ շեշտվեց Հայաստանի ժողովրդի ընկերային արդարության ու երկրում ժողովրդավարության հաստատման հարցում ՍԴ Հնչակյան կուսակցության վճռականությունը:

 

 Այս մասին տեղեկացնում են ՍԴՀԿ մամլո դիվանից:

Նույն շարքից