Հայաստանում վթարների թվի աճը մի քանի պատճառ ունի, դրանցից մեկն էլ մեծ թվով ավտոմեքենաների ներմուծումն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
Օսիպյանը ճանապարհները համեմատեց բաժակի հետ, որը ունակ է տեղավորելու սահմանափակ ծավալով ջուր՝ նշելով, որ մեր ճանապարհները ֆիզիկապես ունակ չեն տեղավորելու այդքան ավտոմեքենա:
Ինչ վերաբերում է խախտումներին, Ոստիկանապետն ասաց, որ այս տարի ավելի շատ է խախտում հայտնաբերվել, քան՝ նախորդ տարի:
Զոհերի թվի աճի մասով էլ Ոստիկանապետը նշեց, որ հնամաշ է ավտոմեքենաները շատ են, կան 60-ական, 70-ական թվականների ավոտմեքենաներ, իսկ տեխզննումը ոչ թե ձևական բնույթ է կրում, այլ որևէ բնույթ չի կրում. «Տեխզննման մասով կարծում եմ, որ պետք է փոփոխություններ լինեն»:
Օսիպյանը վստահություն հայտնեց, որ բալային համակարգը կփոխի իրավիճակը՝ միևնույն ժամանակ չհերքելով, որ ոստիկանությունն էլ անթերի չի աշխատում: