Շիրակի մարզը 490 կմ երկարությամբ ճանապարհներ ունի, որոնց զգալի մասը վերանորոգման և վերափոխման կարիք ունի: Այս մասին լրագրողներին ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Մարզպետը նշեց, որ դիմել են պետական ծրագրերի և մարզում ճանապարհներ են ասֆալտավապտվում և վերականգնվում, սակայն պետք է մտածել համայնքներում ավելի էֆեկտիվ և էժան միջոցներով համայնքային ճանապարհների նորոգման մասին:
«Աշխարհում անցանելի ճանապարհների բավականին լավ օրինակներ կան»,- շեշտեց մարզպետը, հավելելով, որ հնարավոր է ունենալ չասֆալտապատված, սակայն անցանելի ճանապարհը և մարզը հնարավորություն ունի օգտագործելու իր ռեսուրսները:
Տիգրան Պետրոսյանը շեշտեց, որ ճանապարհների ասֆալտապատումը թանկ հաճույք է պետության համար և պարտադիր էլ չէ բոլոր ճանապարհները ասֆալտապատվեն՝ փոխարենը անցանելի ճանապարհներ ունենալը ավելի քան իրական է:
Նա նշեց նաև, որ համայնքեր կան, որտեղ խճի հանքներ է հանարվոր շահագործել և խիճը օգտագործել ճանապարհաշինության և վերանորոգման համար, աշխարհի շատ երկրներ օգտագործումն են այլընտարքնային միջոցներ:
«Կարելի է օգտագործել խիճը նաև նոր տեխնոլոգիական միջոցներ և ունենալ նորմալ ճանապարհներ»,- ասաց նա և նշեց, որ մտայնություն կա, որ լավ ճանապարհը ասֆալտն է, բազալտե եզրաքարերով, որն իհարկե հարմար է տեղաշարժվելու համար, սակայն ճանապարհաշինական այլ լուծումները ևս ընդւոնելի են: Տիգրան Պետորսյանը նշեց, որ օրերս կայացած Շիրակի բիզնես-համաժողովի ժամանակ ներկայացվել է ճանապարհների նորոգման լավ տեխնոլոգիաներ, որը դրական արդյունքքեր կապահովի:
Նա նաև նշեց, որ կան քիչ բնակեցված համայնքներ, որտեղ մեծ հոսք չկա, սակայն որոնք կարող են ունենալ արժանապատիվ ճանապարհներ, թեև ոչ ասֆալտապատ. «Տուրիզմի զարգացմանը ուղղակիորեն խոչընդոտը հենց ենթակառուցվածքներն են և այժմ մեծ ծավալի փողոցաշինական աշխատանքներ են կատարվում Հայաստանում»,- ասաց Շիրակի մարզպետը: Նաև նշեց, որ տուֆով ճանապարհների կառուցման փորձ կա, սակայն այս տեխնոլոգիան հարմար է թեթև ծանրաբեռնվածություն ունեցող փողոցների համար, նաև մոռացվել է խճապատ ճանապարհների ավանդույթը, որը հնարավոր է վերականգնել:
Այնուամենայնիվ, մասնավորապես Շիրակի մարզի ճանապարհների բարեկարգման խնդիրը ամբողջական լուծելու համար մարզպետ Տիգրան Պետրոսյանը տեսնում է համայնք պետություն համագործակցության և տեխնոլոգիական լավագույն մոտեցումները իրացնելու մեջ, սակայն մեկ բան հաստատ է ըստ մարզպետի, համայնքների խոշորացումը թույլ կտա ճանապարհաշինության հարցերը լուծել»:
Գոհար Ստեփանյան