Հասարակություն 

Անձամբ ձեռնաշղթաները կհագցնեմ այդ ծառայողի ձեռքերին ու կփակեմ խցի դուռը. Օսիպյան

Եթե ունեք փաստ, ներկայացրեք ու ես անձամբ ձեռնաշղթաները կհագցնեմ այդ ծառայողի ձեռքերն և անձամբ խցի դուռը կփակեմ: Չկա նման բան: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ խոսելով վարորդական իրավունքներ վաճառելու վերաբերյալ լուրերի մասին:

Օսիպյանի խոսքերով, քննությունների ընթացքում ոստիկաններն անում են օրենքի դաշտում, որևէ խախտում հիմա չկա:

Ոստիկանապետը նաև հայտնեց, որ օգոստոսի 1-ից շաբաթ ու կիրակի օրերն էլ են աշխատելու ՃՈ-ում:

Նույն շարքից