Միգուցե այդ պահին կրակմարիչը չօգներ էլ, քանի որ գործ են ունեցել շիկացած շարժիչի և գազի արտահոսքի հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ խոսելով Զոդի ողբերգական վթարի մասին:
Օսիպյանը նշեց, որ վթարի մեղավորը եղել է Տոյոտա մակնիշի ավտոմեքենան, որ, ըստ երևույթին, շրջադարձի հատվածում արագության պատճառով չի կարողացել մնալ իր գծում և դուրս է եկել հանդիպակաց գիծ:
Օսիպյանը կարևորեց գազի բալոնների վրա հատուկ կլապան դնելը, որն անմիջապես կփակվի, եթե գազի արտահոսք լինի. «Մասնագետն ասում է, որ դա տևելու է 30-40 վայրկյանում: Դա պարտադիր հանգամանք է»:
Ամեն դեպքում, ոստիկանապետի խոսքերով, կրակմարիչների առկայությունը պարտադիր է: