Հայաստան ներկրվող ավտոմեքենաների քիչ մասն է դուրս գնում: Հիմնական մասը մնում է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ հավելելով, որ այս տարի աննախադեպ թվով ավտոմեքենաներ են ներկրվել հանրապետություն:
Օսիպյանի խոքերով, այսօր մեքենա ձեռք բերելը շատ էժան է. «Եթե նախկինում քաղաքացին որոշակի նախնական մուծումներ էր անում, այսօր դատարկ գրպանով գնում է շուկա ու մեքենայով վերադառնում, դրա համար գումար պետք չէ: Նա ուղղակի բանկում ձևակերպում է ու յուրաքանչյուր ամիս վճարում»:
Ոստիկանապետը խոսեց նաև գծանշումների մասին՝ հայտարարելով, որ սեպտեմբերի մեկին ընդառաջ թարմացվելու են. «Եթե կան հատվածներ, որտեղ պետք է թարմացվի, խնդրում եմ ասեք ու կանենք»:
Ոստիկանապետը նշեց, որ գծանշումները կատարվում են քաղաքապետարանի հետ համագործակցելով, լինում է, որ քաղաքապետարանից խնդրում են տվյալ հատվածում չիրականացնել գծանշում, քանի որ շինարարական աշխատանքնր են լինելու: