Հասարակություն 

Սարսափելի դեպք՝ Նոր Խարբերդում. հղի կինը հոսանքահարվել ու մահացել է

Հուլիսի 23-ին սարսափելի դեպք է տեղի ունեցել Նոր Խարբերդում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` շտապօգնության խումբը կանչով մեկնել է ամառանոցներից մեկն ու հայտնաբերել 32-ամյա կնոջ դի:

Կինը մահացել է իրենց ամառանոցի բակում՝ հոսանքահարման հետևանքով:

Կատարվածի կոնկրետ հանգամանքները պարզում են իրավապահները:

Հարևանների խոսքով՝ մահացած կինն ամուսնացած էր, ապրում էր ամուսնու և երկու անչափահաս երեխաների հետ, իսկ մոտ երեք ամսից երրորդ երեխան կունենար:

Նույն շարքից