Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հարգելի մտահոգներ, իշխանության որոշ ներկայուցիչներ Ստամբուլյան կոնվենցիայի բացահայտ քարոզչությանն են լծվել. մարդկանց համոզում են, թե «ինչքան լավ ու օգտակար բան է» այս փաստաթուղթը:
Կոչ եմ անում բոլորիդ միանալ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ստորագրահավաքին:
Չպետք է թույլ տալ, որ որեւէ մեկի մտքով անցնի դա բերել Ազգային ժողով: Առաջիկայում այս հարցին կանդրադառնամ առավել մանրամասն: