Քաղաքական 

Այս իշխանությունները ֆանտաստիկ ապաշնորհությամբ մսխում են սեփական քաղաքական վարկանիշը. Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Արդեն մեկ տարի է, ինչ պնդում եմ, որ այս իշխանությունները համարժեք չեն Հայաստանի և Արցախի առջև ծառացած հիմնական մարտահրավերներին:

Ավաղ, քաղաքական մեծամասնությունը ջանք ու եռանդ չի խնայում շարունակաբար ապացուցելու, որ ես ճիշտ եմ:

Հետևելով զարգացումներին, կարող ենք արձանագրել, որ երկրի համար ամենակարևո խնդիրների եռյակը հետևյլան է՝
1. Անվտանգություն
2. Արցախի ամրապնդում:
3. Տնտեսական զարգացում

Իսկ ահա հարցերի այն եռյակը, որով իշխանությունները առաջնահերթ զբաղվում են՝
1. Սահմանադրական դատարանի պաշարում
2. Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քաղաքական հետապնդում
3. Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում

Զուգահեռ իրականությունները և կեղծ քաղաքական օրակարգերը կործանարար մեզ համար: Սակայն նման վտանգների գիտակցմամբ այս իշխանությունները աչքի չեն ընկնում:

Փոխարենը, ֆանտաստիկ ապաշնորհությամբ մսխում են սեփական քաղաքական վարկանիշը և քայքայում նախկիններից ժառանգված պետական ինստիտուտները:

Նույն շարքից