«Բարսելոնայի» պատանեկան թիմի ավագ Չավի Սիմոնսը տեղափոխվեց «ՊՍԺ»:
Հոլանդացին, ում ծնողները Չավի անունը տվել էին կատալոնական գրանդի լեգենդար ավագի պատվին, համարվում է իր սերնդի ամենավառ փայլող աստղերից մեկը:
Կատալոնիայում վստահ էին, որ կարող են պահել Չավիին, ով պետք է փոխարիներ Լեոնել Մեսսին, երբ վերջինս ավարտեր կարիերան:
Հոլանդացին ֆրանսիական ակումբի հետ պայմանագիր է ստորագրել մինչև 2022 թվականը: