Հայաստան 

Գագիկ Ծառուկյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել են

Ըստ zham.am-ի՝  ավաստի աղբյուրների համաձայն, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջին օրերին գտնվում էր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, որտեղ և հանդիպել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Ըստ մեր աղբյուրի` քննարկվել են երկու պետությունների և ժողովուրդների համար հետաքրքրություն ներկայացանող հարցերի լայն շրջանակ և ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ:

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոն մեծ դերակատարում ունեցավ ուկրաինական ճգնաժամի հաղթահարման գործում՝ կարողանալով միջնորդական հաջողված առաքելություն իրականացնել Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրամիության միջև: Միաջզգային հեղինակավոր փորձագետների կարծիքով՝ Լուկաշենկոն սրանով էապես բարձրացրեց իր քաղաքական կշիռը հետխորհրդային տարածքում և միջազգային հարթակում: 

Նույն շարքից