Հայաստան 

Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ

ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի շրջանակներում Ազգային պատկերասրահում  ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանի անհատական ցուցահանդեսի բացումից անմիջապես հետո համաժողովի  պատվիրակությունը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ ուղևորվել է  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ գլուխ խոնարհելու և հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Պատվիրակության անդամները նախ ծաղիկներ են դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որից հետո հոգևոր դասի ներկայացուցիչները նահատակների հոգեհանգստի արարողության կարգ են կատարել:

 

 

Այնուհետև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակում տեղի է ունեցել խորհրդանշական ծառատունկ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի: 

Նույն շարքից