Հասարակություն 

Թուրքիայի նախագահի խորհրդականը՝ Էրդողանի մահվան վերաբերյալ լուրերի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Յասին Աքթայը հերքել է նախագահի մահվան մասին լուրերը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Աքթայը նշել է, որ այս օրերին, ինչպես գրեթե ամեն տարի, Էրդողանն արձակուրդի մեջ է, իսկ նրա բացակայությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում սուտ տեղեկություններ տարածելու համար:

Էրդողանը հանրությանը չի ներկայանում հուլիսի 18-ից, ինչն էլ առիթ էր հանդիսացել, որպեսզի մի շարք լրատվամիջոցներ գրեն, որ նա մահացել սրտի հետ ունեցած խնդիրների պատճառով:

Նույն շարքից