Հայաստան 

Հարավ-օսիական ժողովուրդն անցել է անկախություն տանող դժվարին ուղին. Բ. Սահակյանի շնորհավորական ուղերձը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ Լեոնիդ Տիբիլովին: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

 

Ուղերձում ասված է.

«Հարգելի Լեոնիդ Խարիտոնի,

Արցախի Հանրապետության իշխանությունների, ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հարավային Օսիայի ողջ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ:

Հարավ-օսիական եղբայրական ժողովուրդն անցել է դեպի անկախություն տանող դժվարին ուղի՝ զենքը ձեռքին պաշտպանելով իր պատիվն ու ազատությունը: Հարավային Օսիայի փառավոր որդիների ու դստրերի հայրենասիրությունն ու անձնազոհությունն արժանի են ամենաբարձր գնահատանքի:

Այսօր Հարավային Օսիան մտել է իր պատմության մի նոր փուլ՝ խաղաղ ու ստեղծագործ աշխատանքով զարգացնելով ու ամրապնդելով իր անկախ պետականությունը, բարձրացնելով քաղաքացիների բարեկեցությունը:

Արցախում բարձր են գնահատում Հարավային Օսիայի հետ բարեկամությունը և համոզված են, որ մեր կապերը առաջիկայում ևս շարունակաբար կզարգանան:

Մեկ անգամ ևս ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ազգային տոնի առթիվ: Խաղաղություն և բարօրություն, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ եղբայրական Հարավային Օսիային»:

Նույն շարքից