Քաղաքական Միջազգային 

Մեր համբերության բաժակը լցվել է. Թուրքիայի ԱԳ նախարարը՝ ԱՄՆ-ին

ԱՄՆ-ի նոր առաջարկը՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում  անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ, թուրքական իշխանություններին չի բավարարում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Նիկարագուայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

3 օր առաջ Թուրքիայում էր գտնվում Սիրիայում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆֆրին, ով թուրքական կողմի հետ այդ հարցով բանակցություններ են վարում։

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սիրիայում անհրաժեշտ է 32կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել:

«ԱՄՆ-ի առաջարկները մեզ չեն բավարարում։ ԱՆվտանգության գոտու խորությունը և  այն հարցը, թե անվտանգության գոտին ում վերահսկողության անցնելու նուրբ խնդիրներ են։  Մենք չկարողացանք հասնել հաաձայնության»,-ասել է Չավուշօղլուն։

Ըստ մամուլի՝ թուրք-ամերիկյան բանակցությունների ժամանակ կողմերը համաձայնության չեն խասել անվտանգության գոտու խորության վերաբերյալ, ինչպես նաև , թե անվտանգության գոտին ում վերահսկողության տակ պետք է անցնի։ Անհամաձայնություններ են եղել նաև Սիրիայի Մանբիչ քաղաքից Սիրիայի քրդական ուժերի՝ «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական  թևը համարվող «Ժողովրդական ինքնապաշտանության ջոկատի» (YPG) զինյալների դուրս բերման հարցում, որին Անկարան համարում է ահաբեկչական կառույց։

Չավուշօղլուն  հիշեցրել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ նախկինում  ձեռք էր բերվել համաձայնություն Սիրիայի Մանբիչ քաղաքի  ճանապարհային քարտեզի հարցում, որով Սիրիայի քուրդ զինյալները պետք է դուրս մղվեին  այնտեղից և Եփրատ գետի արևելյան հատվածից: Ըստ նրա նույն մեթեդով քուրդ զինյալները պետք է դուրս գային նաև Եփրատի արևելյան հատվածից։ Իսկ ՍԻրիայում ստեղծվելիք անվտանգության գոտին պետք է ներառեր և Մանբիչը և ՍԻրիայի արևելքը։

«Մեր համբերության բաժակը լցվել է։ Օր առաջ պետք է համաձայնության գալ անվտանգության հարցի շուրջ, հակառակ դեպքում Թուրքիան կանի, այն ինչ պիպի անի»,- եզրափակել է թուրք նախարարը։

Ermenihaber

Նույն շարքից