Հայաստան 

Ադրբեջանն անցնող շաբաթ հրադադարը խախտել է շուրջ 200 անգամ

ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն` սեպտեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է  ավելի քան 900 կրակոց:



 ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` առաջնագծում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:

Նույն շարքից