Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Երևանում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ փոխնախարար Միրոսլավ Լայչակի հետ։
Հանդիպմանը ներկա է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լայչակը հայտարարել էր, որ խնդրի կարգավորումը համարում է նախագահության առաջնահերթություններից մեկը: Ադրբեջանի մայրաքաղաքում նա մի շարք հանդիպումներ է ունեցել նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Այսօր Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ էլ հայտարարել է, որ վստահ է, որ բանակցային շարունակության վերաբերյալ գոյություն ունեցող ձևաչափում ՀՀ կառավարությունն ունի ճիշտ բանաձև։