Հուլիսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։35-ի սահմաններում Ծաղկալանջ գյուղի բնակիչ Ս. Մ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ Ծաղկալանջ գյուղի վարչական տարածքում գտնվող հողամասի ջրատար ակոսի մեջ անկենսունակ պտղի դի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ նշված վայրում հայտնաբերվել է մոտ 10 շաբաթական 12-13 սմ երկարությամբ անկենսունակ պտղի դի։
Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիիկանություն ահազանգած Ս. Մ-ն աշխատում է Ծաղկալանջի համայնքապետարանում՝ որպես քարտուղար։