«Հրապարակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես են հարաբերությունները նույն մարզից «Իմ քայլի» պատգամավոր ընտրված Սասուն Միքայելյանի հետ: Հայտնի է, որ Աբովյանի ընտրություններից հետո նրանց հարաբերություններն այնքան էին սրվել, որ այլեւս չէին թաքցնում եւ անգամ հարցազրույցներում էին բացահայտ խոսում։ «Եկեք չանցնենք, էլի, էդ դաշտ․ շատ լավ, շատ գործընկերային հարաբերություններ։ Կուսակցական գործունեության շրջանում մեր ճանապարհներն աղերսվում են, էդքանով շփվում ենք, որեւէ խնդիր չկա»։
Պարզապես վերջին «փոխհրաձգությունից» հետո բավականին լարվել էին հարաբերությունները, արդեն հաշտվե՞լ եք։ «Հիմա աշխատանքային, բնականոն հունի մեջ եմ ես Կոտայքում վերջապես, սուբվենցիաներով եմ զբաղված»,- հարցը շրջանցեց մարզպետ Պետրոսյանը»: