ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել Կոնգրեսի երեք բանաձևերի վրա, որոնք պետք է արգելեին Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին զենքի վաճառքը:
Թրամփի խոսքերով, այդ բանաձևերը թուլացնում են Ամերիկայի գլոբալ մրցունակությունը և վնասում են կարևոր հարաբերություններին:
ԱՄՆ նախագահը հայտարարել է՝ նման բանաձևերի վրա ռեսուրսներ ու ժամանակ ծախսելու փոխարեն, Կոնգրեսն ավելի լավ կանի, եթե աջակցի ամերիկյան իշխանությունների ջանքերին, որոնք ուղղված են Եմենի հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելուն:
Հիմա Կոնգրեսը կրկին պետք է քվեարկության դնի հարցը: Ենթադրվում է, որ քվեարկության արդյունքում հնարավոր չի լինի հաղթահարել նախագահական վետոն:
Սա արդեն երրորդ դեպքն է, որ Թրամփն օգտվում է վետոյի իրավունքից: