Քաղաքական գլխավոր 

Ռուսաստանի պետդուման վավերացրել է «հայկական» պրոտոկոլը

ՌԴ պետդուման վավերացել էր պրոտոկոլը, որը փոփոխություններ է ենթադրում 2018 թվականի նոյեմբերի 8-ին Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ղեկավարների կողմից ստորագրած ՀԱՊԿ կանոնակարգում:

Փոփոխության արդյունքում ՀԱՊԿ գերագույն մարմնի կազմում կարող են լինել ոչ միայն երկրների, այլ նաև կառավարությունների ղեկավարները, ովքեր իրենց երկրների օրենսդրությամբ լիազորված են որոշումներ կայացնելու:

Այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացավ Հայաստանում 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններից հետո, երբ երկիրն անցում կատարեց խորհրդարանական կառավարմանը:

Նույն շարքից