Քաղաքական Բարի օր 

Դիտորդ երկիր և գլխավոր քարտուղարի տեղակալ. Փոփոխություններ՝ ՀԱՊԿ կանոնակարգում

ՌԴ պետդուման վավերացրել է ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի մասին պրոտոկոլը: Այսպիսով, այն երկրները, ովքեր ցանկություն կունենան ուսումնասիրել ՀԱՊԿ փորձը, հնարավորություն կունենան դիտորդի կարգավիճակ ստանալ կազմակերպությունում՝ չմասնակցելով դաշինքի պրակտիկ միջոցառումներին:

Վավերացվել է ևս մեկ պրոտոկոլ, որով ՀԱՊԿ-ին կից լիազոր ներկայացուցչի պաշտոնի փոխարեն ստեղծվում են մշտական և լիազոր ներկայացուցչի, ինչպես նաև  կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոններ:

Նույն շարքից