Հուլիսի 24-ին երեկոյան Ադրբեջանի ռազմաօդային ուժերին պատկանող МиГ-29 կործանիչն ընկել է Կասպից ծովը: Այս մասին հայտնում են հարևան երկրի ՊՆ-ից՝ նշելով, որ մինչ այդ կործանիչի հետ կապն ընդհատվել է:
Քայլեր են ձեռնարկվում անձնակազմին հայտնաբերելու և փրկելու համար:
Ավիավթարի պատճառները դեռ հայտնի չեն: