Հուլիսի 25-ին, ժամը 01:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղու սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Գևորգ Չաուշի փողոցի վերջնամասում «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին, քարե պարսպին և մոտակայքում կայանած վերամբարձ կռունկին:
Փրկարարները վարորդին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: