Քաղաքական 

Անասնաբուժության ոլորտում խայտառակ վիճակ է

Խոշոր և մանր եղջերավոր կենդանիների շրջանում բրուցելյոզ հիվանդությունը դեռևս կանգ չի առել և, ըստ ամենայնի, այս հիվանդությունը դեռևս իր վերջնական խոսըք չի ասել:

Անասնապահական շրջաններում՝ Վայոց ձոր, Շիրակ, այս հիվանդությունը արդեն մի քանի տարի է բռնկում և մարում է՝ կենդանիների սպանդին զուգահեռ:

Ի դեպ, բրուցելյոզով հիվանդ կենդանու միսը կարելի է օգտագործել սննդում, սակայն կան հատուկ պայմաններ՝ հետևելու մսի պատրաստմանը. 60 աստիճան եռացնելուց հետո միսը անվտանգ է դառնում:

Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս, որ անկանխատեսելի հետևանքներից զերծ մնալու համար պետք չէ միսն օգտագործել սննդում ընդհանրապես:

Իսկ ինչո՞ւ է նման իրավիճակ, չէ որ դեռևս այնպիսի դեղամիջոց չկա, որը կարողանա բուժել բրուցելյոզը, միակ ելքը տարվա մեջ երկու անգամ արյուն վերցնելը և կանխելն է, իսկ պատկան մարմինը՝ ՍԱՊԾ-ն, պետք է հետևողական աշխատանքներ տանի հիվադությունը կանխարգելելու համար:

ժամանակին խոշոր և մանր եղջերավորների տեղափոխումը տեղի էր ունենում հատուկ փաստաթղթերի, անասնաբույժի ստուգումից և թույլտվությունից հետո, նախանշվում էին այն ճանապարհները, որտեղով անցնելու էին կենդաիները և տեղ հասնելուն պես նույնպես ընդունում-հանձնում էր կատարվում անասնաբույժերի ներկայությամբ: Այսինքն սա մի գործընթաց է, որ պետք է ամբողջապես իրականանա՝ յուրաքանչյուր կենդանու վերահսկողություն, ստուգում, տեղաշարժ և այլն: Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը ներկայումս: Ասենք, որ վերջին տարիներին քիչ թե շատ կարգավորեց ներարկումների և արյուն վերցնելու գործընթացը, սակայն այդքանը:

Եվ քանի որ անասնաբույժներ որպես այդպիսին համայնքերը հիմնականում չունեն, անասնաբույժները միայն պետպատվերի շրջանակներում են ծառայություններ մատուցում, իսկ բրուցելյոզի մասով պարտավոր են տարին երկու անգամ արյուն վերցնել՝ ստուգելու համար: Այս դաշտը բաց է:

Հաճախ մեղադրում են անասնատերերին, որ անվերահսկելի Մարտունու անասնաշուկայից (իսկ ո՞վ է մեղավոր, որ անասնաշուկաները չեն վերահսկվում) կամ այլ վայրերից խոշոր կամ մանր եղջերավորներ են գնում՝ առանց ստուգելու, իսկ ո՞վ է մեղավոր, որ չի ստուգվում: Պետք է յուրաքանչյուր համայնքում հաշվառաված լինի յուրաքանչյուր կենդանի, ինչպես ժամանակին էր, և տեղաշարժը պետք է վերահսկի անասնաբույժը, որը չկա: Անգամ մեքենա կամ հարակից այլ պարագաներ չեն տրամադրում անասնաբույժին, որպեսզի կիլոմետրեր կտրելով կարողանա իր աշխատանքը կատարել:

Եվ անգամ ՍԱՊԾ ղեկավար Գեորգի Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումները չեն կարող լրացնել այն բացը, որ դաշտում կա:

Եվ զարմանալի չէ, որ հիմնականում Սննդի անվտանգության պետական ծառայությունը գնում է հիվանդացությունների դեպքերը թաքցնելու ուղղությամբ. քիչ ինֆորմացիա, քիչ գլխացավանք և ազատ ժամանակ՝ ֆեյսբուքում: Իսկ ամբողջ աշխարհում անասնաբուժությունը կարևորագույն ոլորտ է, քանի որ դրանից են կախված սննդի անվտանգության բաղադրիչները, իսկ այս ոլորտը մեր երկրում պարզապես անտեսված է:

Կամ դեպքերից հետո են պատվաստում, կամ պատվաստանյութերի փողը ժամանակին չի փոխանցվում, կամ քիչ են հաշվարկում անասնագլխաքանակը կամ էլ հազար ու մի պատճառաբանություն, որի արդյունքում անասնագլխաքանակն է կրճատվել, իսկ տարբեր հիվանություններով իրացվող միսը նշանակում է հիվանդ մարդ: Հիվանդությունների առումով կարելի է թվեր անգամ չբերել, միայն այցելել հիվանդանոցներ՝ խոսուն հեթերի շարան է:

Ի դեպ, տարիներ առաջ Վերահսկիչ պալատն անդրադաձել էր անասնաբուժության ոլորտում տիրող իրավիճակին, անցել է մի քանի տարի, սակայն ոլորտում ոչինչ չի փոխվել:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից