Գեղարքունիքի մարզի Մաքենիս, Ներքին Գետաշեն եւ Դդմաշեն գյուղերում հոկտեմբերի 19-ին կայանալու են համայնքի ղեկավարի ընտրություներ:
Դդմաշեն գյուղում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն երկու թեկնածու` գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Ավետիս Ավետիսյանը եւ Դդմաշենի գյուղապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ անկուսակցական Բորիս Հակոբյանը: Մաքենիս գյուղում առաջադրվել են գործող գյուղապետ ԲՀԿ անդամ Հարություն Մանուկյանը եւ անկուսակցական, ոչ մի տեղ չաշխատող Գոռ Նաջարյանը: Ներքին Գետաշենում առաջադրվել են գործող գյուղապետ ՀՀԿ անդամ Կարո Գեւորգյանը, Ներքին Գետաշենի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար, ՀՀԿ անդամ Ռուբեն Զուլոյանը եւ անկուսակցական, ՍՊԸ տնօրեն Սպարտակ Գորանցյանը:
Սկզբնաղբյուրը՝ Արմենպրես