Քաղաքական 

ԲՀԿ-ն առաջարկում է հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար տուգանքը դարձնել 150 հազար դրամ

Հատկապես վերջին շրջանում ավելի շատ ենք տեղեկանում ավտովթարների հետևանքով մահվան ելքով պատահարների մասին։

Խնդիրը պահանջում է շտապ օրենսդրական և կանխարգելող քայլեր։

Այսօր մեր նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրեցինք Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագծով առաջարկվում է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար նախատեսել տուգանք՝ 150.000 ՀՀ դրամի չափով։ Փորձը ցույց է տալիս, որ ներկայումս գործող տուգանքը՝ 30.000 ՀՀ դրամ, բավարար չափով զսպող ուժ չունի և չի նպաստում նման խախտումների թվի նվազմանը:

Հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար պատասխանատվության զգալի խստացումը կնպաստի այդ՝ ամենավտանգավոր և ամենամահաբեր խախտումներից մեկի թվի զգալի նվազեցմանն ու կանխարգելմանը։

ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյան

Նույն շարքից