Մեծ Բրիտանիայում հեռարձակվող Peace TV հեռուստաալիքը կարող է զրկվել լիցենզիայից համասեռամոլների հասցեին հնչած հայտարարությունների պատճառով: The Times-ը հայտնում է, որ հեռուստաալիքը 4 անգամ բռնություն է քարոզել միասեռականների նկատմամբ:
Մասնավորապես Valley of the Homosexuals հաղորդման ժամանակ հայտարարվել է, որ համասեռամոլները կենդանուց վատն են և կեղտոտ խոզեր են: Մեկ այլ հաղորդման ժամանակ կոչ է արվել մահապատժի ենթարկել նրանց, ովքեր մեղադրվում են կախարդության մեջ:
Փորձագետներին դուր չի եկել նաև 2017 թվականին արված հայտարարությունը, որ որևէ խնդիր չկա 18 տարեկանից փոքր աղջիկնեի հետ ամուսնության հարցում, եթե նույնիսկ տվյալ երկրում դա արգելվում է:
Հեռուստաալիքը պատասխանել է, որ օգտվել է խոսքի ազատության իր իրավունքից:
Վերջնական որոշումը դեռ չի կայացվել: