Հասարակություն 

Ինչ է ասվում Ստամբուլյան կոնվենցիայում ԼԳԲՏ անձանց մասին. ՓՊ նախագահն ահազանգում է

Ստամբուլյան կոնվենցիայում օգտագործվում են սեռ, գենդերային պատկանելություն, սեռական կողմնորոշում, գենդերային ինքնություն հասկացությունները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՓՊ նախագահ Արա Զոհրաբայնը՝ խոսելով կոնվենցիայի վտանգների մասին:

Զոհրաբյանի խոսքերով, կոնվենցիայի 4-րդ հոդվածի 53-րդ կետում բացատրվում է, թե ինչպես պետք է հասկանալ վերոնշյալ հասկացությունները. «Ասում է՝ նույն ձևով ընտանեկան բռնության ենթարկված գեյերը, լեզբուհները և բիսեքսուալներն իրենց սեռական կողմնորոշման պատճառով հաճախ չեն օգտվում աջակցման ծառայություններից: Այս խմբի անձինք նույնպես կարող են խտրականության ենթարկվել իրենց գենդերային կողմնորոշման հիմքով, ինչը նշանակում է, որ այն գենդերը, որի հետ իրենք իրենց նույնացնում են, չի համապատասխանում ծննդյան փաստով նրանց կենսաբանական սեռի հետ: Սա ներառում է այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են տրանսգենդերը, տրանսսֆիստիտը, որոնք չեն համապատասխանում հասարակության կողմից կին-տղամարդ կատեգորիաներին ներկայացվող պահանջներին»:

ՓՊ նախագահի պնդմամբ, ստացվում է, որ ԼԳԲՏ անձինք Ստամբուլյան կոնվենցիայով կարող են համարվել ընտանեկան բնության զոհեր. «Այստեղից կարելի է հասկանալ, որ կոնվենցիայով ընտանեկան հասկացության մեջ ներառվում են նաև ընտանեկան միավորը և զուգընկերները, հետևաբար ԼԳԲՏ անձինք կարող են ներառվել ընտանեկան միավոր ու զուգընկեր հասկացությայն ներքո»:

Զոհրաբյանը հիշեցրեց, որ ԵՄ անդամ Բուլղարիայում այս կոնվենցիան ճանաչվել է հակասող իր սահմանադրությանը՝ նշելով, որ այն հակասում է նաև Հայաստանի սահմանադրությանը:

Նույն շարքից