Հասարակություն գլխավոր 

Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումից հետո այլ երկրների ԼԳԲՏ անձինք կարող են տեղափոխվել Հայաստան. Զոհրաբյան

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից հետո մեր երկրում հնարավորություն է ստեղծվելու ապաստան և փախստականի կարգավիճակ տրամադրել այլ երկրների ԼԳԲՏ անձանց՝ դա անելով գենդերային հիմքով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը, ով պայքարում է կոնվենցիայի ընդունման դեմ:

Զոհրաբյանի խոսքերով, ԶԼՄ-ներում հրապարակումներ կան, որ որոշ երկրներում ԼԳԲՏ անձինք, խնդիրներ ունենալով, ձգտում են դեպ Հայաստան:

ՓՊ նախագահը նաև ահազանգում է, որ ապագայում իրենց կին համարող տղամարդիկ կարող են խուսափել զինվորական ծառայությունից, ինչը բացասաբար կազդի բանակի մարտունակության վրա:

Զոհրաբյանը, ով նախաձեռնություն է սկսել կոնվենցիայի ընդունման դեմ, կոչ արեց ՀՀ վարչապետին, ԱԺ-ին և ՍԴ-ին մերժել Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումը:

Նույն շարքից