Հասարակություն Բարի օր 

Հայաստանում փողոցներում տեսնելու ենք կանացի շրջազգեստով մորուքավոր տղամարդկանց. Արա Զոհրաբյան

Արդյո՞ք Ստամբուլյան կոնվենցիան ստիպում է, որ անձնագրում անպայման ամրագրվի երրորդ սեռի մասին նշումը:

Այսօր՝ հուլիսի 25-ին, ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանն ասաց, որ կոնվենցիայով այդպիսի հարցերը չեն կարգավորում, սակայն իրավական անկյուն է տրվում այդ հասկացություններին. «Ամեն ինչ ընդունելու վրա է: Եթե մենք ընդունեցինք այն, որ կենսաբանական սեռերից տարբերվող սեռեր կան, ապագայում տեսնելու ենք տղամարդու՝ մորուքով, բայց կանացի շրջազգեստով, շրթներկով, ով ստիպելու է, որ մենք իրեն որպես կին ընդունենք: Նա իր մոտեցումն է փաթաթելու մեզ»:

Զոհրաբյանն ասաց, որ այդ մարդու նկատմամբ բռնություն կամ խտրականություն չպետք է կիրառվի, սակայն մյուս քաղաքացիները ևս չպետք է բռնության ենթարկվեն, խոսքը վերաբերում է մեծամասնության իրավունքներին:

 

Նույն շարքից