Հայաստան 

Կանադայում ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել

Կանադայում ՀՀ դեսպանությունում սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը։

Ընդունելությանը մասնակցել են Կանադայի աշխատանքի և սոցիալական հարցերի ու բազմամշակութայնության հարցերով նախարար Ջեյսոն Քեննին, Կանադա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտը, կանադական խորհրդարանի պատգամավորներ, դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, հայ համայնքի անդամներ: 

Ընդունելության ընթացքում ելույթով հանդես է եկել Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով անդրադարձել է հայ-կանադական հարաբերությունների վերջին զարգացումներին, տեղի ունեցած բարձրաստիճան փոխայցելություններին, տնտեսական կապերի ամրապնդմանը: 

Այնուհետև ելույթով հանդես է եկել նախարար Ջեյսոն Քեննին, ով անդրադարձել է Հայաստան այցելությունից իր ունեցած տպավորություններին և բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտը, ով ներկայացրել է հայ-կանադական երկկողմ հարաբերությունները: 

ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել նաև կանադական Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում:  

Նույն շարքից