ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն արձագանքել է Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի գրառմանը, ով կոչ էր արել Ազգային ժողովից դուրս շպրտել պատգամավորին:
«Ես չեմ հակադարձում այն երկոտանիներին, որոնց բնությունն արդեն լուրջ մտորումների տեղիք է տվել...
Ընդամենը հայտարարում եմ, որ ինձ պատերազմ է հայտարարել ոչ ստանդարտ արժեհամակարգը:
Ասել եմ և ասում եմ՝ ինձ չեն կարողանալու լռեցնել...
Կտեսնեք...»: