«Ստորագրահավաքն արդեն 5-րդ օրն է ընթանում, բայց մենք, բառիս բուն իմաստով, գտնվում ենք տեղեկատվական բլոկադայի մեջ: Ամեն ինչ արվում է, որ ՀՀ քաղաքացիները չտեղեկանան ստորագրահավաքի մասին», - նշեց Վ. Չախալյանը: Միաժամանակ հիշեցնելով, որ քաղաքական կուսակցություններ, գործիչներ, հասարակական և քաղաքացիական նախաձեռնություններ են շարունակում ոչ ասել Ստամբուլյան կոնվենցիային:
Հիշեցնենք, որ երեկ ՎԵՏՕ հասարակական քաղաքացիական նախաձեռնությունը ևս միացավ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի ծավալված ստորագրահավաքին: