Հասարակություն Իրավական 

Հրամանատարը մեղադրվում է պատգամավորության թեկնածուի օգտին քվեարկելու հարկադրանքի համար

N զորամասի 3-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Նորայր Խաչատրյանի քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Հրամանատարին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2018թ. դեկտեմբերի 9-ին անցկացված Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, օգտագործելով ծառայողական կախվածությունը, հարկադրել է նույն զորամասի մի խումբ ժամկետային զինծառայողներին, որպեսզի վերջիններս քվեարկեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրած պատգամավորության թեկնածու Արայիկ Աղաբաբյանի օգտին:

Նյութի աղբյուրը՝ hetq.am:

Նույն շարքից