Հայաստան 

Նորաշեն 37 շենքի բնակիչները պահանջում են իրենց բնակարանները. բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց

Նորաշեն 37 շենքի բնակիչներն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով իրենց բնակարանները։


«Մեր շենքը կառուցված է, սակայն բնակարանները կալանքի տակ են, Արտաշես Մելիքյանի ձեռքի տակ են։ 3 տարուց ավելի է դատն ընթանում է, սակայն միայն վկաներին են հարցաքննել։ Երկու հոգի արդեն կա բռնված, սակայն մեր հարցին ոչ ոք չի անդրադառնում»,-ասաց նա և նշեց, որ բնակիչները ոչ մի սպասելիք չունեն։


Սոֆա Վարդանյանը հայտնեց, որ 27 բնակիչներից մի մասը ամբողջությամբ է բնակարանի գումարը վճարել, իսկ որոշ մասը թեև մասնակի է վճարել, սակայն պատրաստ է վճարն ամբողջությամբ կատարել և բնակարանը ստանալ։ 

Նույն շարքից