Հասարակություն 

Մյասնիկյան պողոտայում կարգավորվող լուսացույց է դրվել. Երևանի քաղաքապետարան

Արդեն գործում է Մյասնիկյան պողոտայի կարգավորվող լուսացույցը, որը ժամանակավոր է, կգործի մինչև վերգետնյա անցումի կառուցումը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Վարորդներին խնդրում ենք լինել ուշադիր։ Լուսացույցը կարգավորելու է երթեւեկությունը միայն հետիոտնի պահանջի՝ կոճակը սեղմելու դեպքում։ Մնացած ժամանակ ավտոմեքենաների համար լինելու է կանաչ լույս։ Լրացուցիչ տեղեկացնենք, որ լուսացույցն այս վայրի համար ժամանակավոր լուծում է, այստեղ նախատեսվում է կառուցել վերգետնյա անցում»,–հայտնում են քաղաքապետարանից։

Նույն շարքից